ՀՀ կառավարությունը մեծացնում է սուբվենցիաների ֆինանսավորման չափերը՝ համայնք-Կառավարություն գործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ բնակավայրերը, ներառվել են նաև պետական ֆինանսավորման նոր ուղղություններ, ինչպես, օրինակ՝ հեռագնա արոտների ճանապարհների բարելավումը, որակյալ ինտերնետ կապի ապահովումը։