Հաջորդ շաբաթվա սկզբին  երկրի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կտա հարցազրույց, որի ժամանակ նա մանրամասն կանդրադառնա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հունվարի 25-ին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո բոլորին հասկանալի կդառնա, թե ինչ պատահեց, բոլորը կհասկանան բովանդակությունը, կհասկանան, թե որտեղ է ուզում «քցել» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր գործիչը նկատեց, որ առայժմ բոլորը չէ, որ լսում են, եւ բոլորը չէ, որ հասկանում են տեղի ունեցողը։ «Դրա համար էլ ընդդիմությունը հետեւողականորեն ասում է ամեն ինչի մասին։ Բոլորի աչքերը չէ, որ բացվել են, հակառակ դեպքում Փաշինյանն արդեն իշխանությունում չէր լինի։ Եթե, ինչպես ինքն է ասում, ներքաղաքական ճգնաժամը լուծվել է, ուրեմն ինչո՞ւ են նրան պաշտպանում հարյուրավոր թիկնապահներ, իսկ ճանապարհները փակում են, ինչպես երբեք չեն արել»,- ավելացրեց Աշոտյանը։