ԱՄՆ չորս գլխավոր դատախազներ դատի են տվել Google-ին՝ առանց իրենց համաձայնության օգտատերերի գեոլոկացիային հետեւելու համար, հայտնում է CNBC-ն։

Կորպորացիայի գործողությունները որպես հետեւել են արակվել , քանի որ ինտերֆեյսում հատուկ թույլ չեն տվել օգտատերերին նկատել, որ նրանք իրենց մասին տվյալների հավաքում են թույլ տալիս: Ըստ մեղադրող կողմի՝ Google-ը շարունակել է հետեւել օգտատերերի գտնվելու վայրին նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք արգելել են դա անել:

Հայցերում նշվում է, որ կորպորացիան օգտատերերից թաքցրել է նրանց տեղաշարժերին հետեւելն առնվազն 2014-ից 2019 թվականներին։ Երբ «Գտնվելեւ վայրերի պատմություն» գործառույթն անջատվել է, ընկերությունը շարունակել է հետեւելը, նշել է գլխավոր դատախազը: Նրանց խոսքով՝ անկախ ընտրված կարգավորումներից՝ Google-ի օգտատերերը հնարավորություն չեն ունեցել հրաժարվել  գեոլոկացիայի մասին տվյալների հավաքումից, պահումից եւ օգտագործումից:

Հայցվորները դատարանից պահանջում են տուգանել Google-ին եւ պարտավորեցնել ընկերությանը ջնջել ստացված տվյալները։ Google-ը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ հուսալի վերահսկողություն են ապահովել գեոլոկացիայի տվյալների վերաբերյալ: