Երեւանում, այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil»  բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: