Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության դեպքում Խորվաթիայի իշխանությունները դուրս կբերեն իրենց ողջ զինվորական անձնակազմին Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերից։ Այս մասին երեքշաբթի օրը ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է հանրապետության նախագահ Զորան Միլանովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես՝ Խորվաթիայի բանակի գլխավոր հրամանատարս, հետեւում եմ հայտարարություններին, ըստ որոնց՝ ՆԱՏՕ-ն ավելացնում է իր ներկայությունը եւ ուղարկում հետախուզական նավեր։ Մենք սրա հետ կապ չունենք ու չենք ունենալու, ես դա երաշխավորում եմ»,- ընդգծել է նախագահը։ «Խորվաթիան ոչ միայն չի ուղարկի, այլեւ լարվածության դեպքում հետ կկանչի բոլորին՝ մինչեւ վերջին խորվաթ զինվորը»,- խոստացել է նախագահը։