Եվրահանձնաժողովը զգալի առաջընթաց է գրանցել «խիստ զսպիչ միջոցների» նախապատրաստման հարցում, եթե Ռուսաստանը շարունակի «իր սպառնալից գործողությունները» Ուկրաինայի դեմ, ասել է ԵՄ պաշտոնյան, հաղորդում է Reuters-ը։

«Աշխատանքը շատ լավ է ընթանում, որպեսզի ուժեղ զսպող, վստահելի միջոցներ լինեն այն դեպքում, եթե երկխոսությունը հաջողությամբ չպսակվի»,- ասել է ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե Ռուսաստանը ապագայում սկսի խախտել Ուկրաինայի ինքնիշխանության տարածքային ամբողջականությունը… Մենք շատ վճռական կարձագանքենք, եւ ագրեսորը կբախվի լուրջ քաղաքական հետեւանքների եւ հսկայական տնտեսական ծախսերի»,- ասել է նա։