Իտալական սուպերմեքենաների Lamborghini ապրանքանիշը ծրագրում է իր առաջին ամբողջովին էլեկտրական մոդելն այս տասնամյակի վերջին թողարկել, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Վինքելմանը, հայտնում է Reuters-ը։

Lamborghini-ի առաջին ամբողջովին էլեկտրական մոդելը կլինի չորս նստատեղով սպորտային կուպե (ամենագնաց), որը GT ավանդույթներով կպատրաստվի, ասել է մամուլի քարտուղարը՝ հաստատելով գլխավոր տնօրենի մեկնաբանությունները իտալական ANSA մամուլի գործակալությանը:

Վինքելմանը կրկնել է, որ Lamborghini-ն իր ամբողջ մոդելային շարքը, ներառյալ Huracan եւ Aventador սպորտային մեքենաները, ինչպես նաեւ Urus ամենագնացը, երկու-երեք տարի հետո հիբրիդային կդարձնի:

Սակայն այս ժամանակացույցում Lamborghini-ն հետ է մնում մրցակից Ferrari-ից, որն արդեն թողարկել է երեք հիբրիդային մոդելներ եւ խոստացել է մինչեւ 2025 թվականը մարտկոցով էլեկտրամոբիլ թողարկել:

Վինքելմանը ասել է, որ այս տարի վաճառքի ծավալները, ինչպես ակնկալվում է, նույնը կլինեն, ինչ նախորդ տարի, երբ ապրանքանիշը առաքել էր 8405 ավտոմեքենա եւ պատվերներն արդեն ծածկում են պլանավորված արտադրության զգալի մասը: