Թուրքիայի կենտրոնական քաղաքներում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -30,9C, գրում է Yeni Safak-ը։

Թուրքիայում ամենացուրտ եղանակը դիտարկվել է Սիվաս նահանգի Գուրուն քաղաքում, որին հաջորդում է Բոլու նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սամաթ գյուղը, որտեղ ջերմաստիճանը հասել է -29,6°C-ի եւ -28°C-ի:

Ըստ կանխատեսումների՝ ե՛ւ Սիվասում, ե՛ւ Բոլուում առաջիկա մի քանի օրվա ընթացքում եղանակը կտաքանա՝ թույլ տալով տեղի բնակիչներին մի քիչ հանգստանալ ձմեռային ցրտից: