Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22։10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Սարի Թաղի կամրջի հարևանությամբ, բախվել են Mazda, Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։