Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանը նաև շրջայց է կատարել Շենգենի Եվրոպական կենտրոնում: