Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են՝ ֆոնդային բորսաներում ընդհանուր հոռետեսության ֆոնին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքներից առաջ, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.38 տոկոսով՝ հասնելով 86.85 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի մարտ ամսվա ֆյուչերսների գինը՝ 0.43 տոկոսով՝ հասնելով 85.24 դոլարի։