Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը նվազել է դոլարի ամրապնդման ճնշման ներքո, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 5.55 դոլարով կամ 0.3 տոկոսով՝ հասնելով 1846.95 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների ֆինը նվազել է 0.58 տոկոսով՝ հասնելով 23.758 դոլարի ունցիայի դիմաց: