Երեւանում, հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Սարի Թաղի կամրջի հարևանությամբ, բախվել են Mazda, Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Կայքը հայտնում է, որ Infiniti-ն եղել է կայանված։