Չորեքշաբթի օրը Կորեայի Հանրապետությունում սկսել է կիրառվել կորոնավիրուսային վարակի ախտորոշման եւ բուժման նոր համակարգ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային գործակալության տվյալներով՝ նոր միջոցառումների նպատակն է կասեցնել երկրում գերիշխող դարձած կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նոր կանոնակարգի համաձայն՝ բարձր ռիսկային խմբերի պացիենտներն անցնում են ՊՇՌ թեստեր, իսկ մնացած հիվանդները՝ արագ հակագենային թեստեր։ Ամբողջությամբ պատվաստված COVID-19-ով հիվանդների կարանտինային ժամկետը 10 օրից կրճատվել է մինչեւ 7 օր։ 

Նախ նոր համակարգը կկիրառվի երկրի չորս շրջաններում՝ օմիկրոն շտամի առավելագույն բաշխումով։ Հունվարի 29-ից այն կտարածվի ողջ հանրապետությունում։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման գրասենյակի տվյալներով՝ հունվարի 25-ին հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13012 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է այն պահից, երբ 2020 թվականի հունվարի 20-ին Հարավային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսով առաջին հիվանդը։