Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 17 530-ով․ սա բացարձակ հակառեկորդ է Վրաստանում համաճարակի սկզբից ի վեր։

Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 1 092 684 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 5087 մարդ, իսկ համաճարակի սկզբից՝ 977832, մահացել է 14813 մարդ (օրական +39)։  

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 676 520 դեղաչափով պատվաստում, օրական՝ 7 661 պատվաստում։

Այս պահին կարանտինում գտնվում է 32 մարդ, հիվանդանոցներում՝ 4651, իսկ կորոնավիրուսային հյուրանոցներում՝ 2023։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։