Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով։ Առաջին անգամ նա ու իր ընտանիքի անդամները կորոնավիրուսով վարակվել էին 2020թ.–ի հունիսի 1-ին։ Վարչապետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ 2021-ի մայիսին։