Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին, որն այժմ ԱՄՆ պետական հիերարխիայում զբաղեցնում է նշանակությամբ երրորդ պաշտոնը, մտադիր է վերընտրվել Կոնգրեսի ստորին պալատում։ Այս մասին ասվում է նրա հայտարարությունում։

81-ամյա Փելոսիի խոսքով՝ կպահանջվի շատ բան անել, որպեսզի բարելավվի մարդկանց կյանքը։ Նա նշել է, որ դեմոկրատիան սպառնալիքի տակ է ճշմարտության դեմ, Կապիտոլիումի դեմ գրոհի եւ նահանգներում ընտրական իրավունքների դեմ հարձակումների պատճառով։

Փելոսին ընդգծել է, որ կառաջադրվի նոր ժամկետի համար, որպեսզի աշխատի ի նպաստ ժողովրդի շահերի եւ պաշտպանի դեմոկրատիան։ Ընդ որում՝ նա չի ճշտել, թե արդյոք նորից հավակնելու է խոսնակի պաշտոնին։ Նենսի Փելոսին ներկայացնում է Կալիֆոռնիան ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատում 1987 թվականից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի են ունենալու 2022թ. նոյեմբերին։ Դրանց ժամանակ ընտրվելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ 34 սենատոր։