Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր, հայտնում է IRNA-ն։

Աշտիանին ընդգծել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը՝ ասելով, որ Իրանի եւ Ադրբեջանի պատմամշակութային ընդհանրության պատճառով երկու հարեւանները պետք է համապարփակ հարաբերություններ զարգացնեն: Նա հավելել է, որ Իրանն ու Ադրբեջանն իրենց աշխարհաքաղաքական դիրքով համագործակցությունը զարգացնելու տարբեր հնարավորություններ ունեն։

Հասանովը բարձր է գնահատել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի աջակցությունը եւ Իրանի կառավարության աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Նա նաեւ բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ուժն ու հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւորությունը: