Հայաստանցի միգրանտը Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի կենտրոնում  հարձակվել է տարեց կնոջ վրա։ Այս մասին տեղեկացնում է OE24-ը՝ հղում կատարելով ոստիկանության տեղի վարչությանը։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ 28-ամյա փախստական Արամ Բ.-ն փողոցում խոհանոցային դանակով հարձակվել է  62-ամյա կնոջ վրա։ Նա մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել այնպիսի ուժով, որ դանակի սայրը ճկվել է։

Հարձակումը տեսել է մի անցորդ։ Նա միգրանտին հեռացրել է զոհից, ոստիկանություն եւ շտապօգնություն է կանչել։ Տուժած կնոջը հասցրել են հիվանդանոց, նրան շտապ վիրահատել են։ Չարագործին հաջողվել է փախչել միջադեպի վայրից, բայց հետո ինքնակամ հանձնվել է իրավապահներին։