Չինական Sinopec նավթագազային ընկերությունը 88 մլն տոննա ծովալով նավթի հավելյալ պաշարներ է հայտնաբերել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շունբեյ հանքավայրում: Այս մասին հայտնել է Հուանցյու շիբաո թերթը՝ նավթագազային ընկերության ներկայացուցիչներին։

Նշվում է, որ հանքավայրի նոր պաշարները ներառում են մինչեւ 88 մլն տոննա նավթ եւ 29 մլրդ խմ բնական գազ։ Այս պահին դրանց օրական արդյունահանումը կազմում է մոտ 2000 տոննա ածխաջրածին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Sinopec-ը նավթի եւ նավթաքիմիական ապրանքների խոշորագույն մատակարարն է եւ Չինաստանում նավթի ու գազի երկրորդ խոշորագույն արտադրողը, նավթավերամշակման խոշորագույն գործարանը եւ աշխարհում երրորդ խոշորագույն քիմիական ընկերությունը: Գազալցակայանների ընդհանուր թվով կորպորացիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։