Հունվարի 26-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում  «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ․ Բաղունցը և պատգամավորներ։