Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին։

Հարությունյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Ազատությանն» ասել էր, որ որոշ փոխքաղաքապետեր Մարությանի հեռանալուց հետո որոշել են լքել իրենց պաշտոնները։ «Այս պահին, կարծում եմ, փոփոխություն կունենանք Սերգեյ Հարությունյանի եւ Գայանե Մելքոմ-Մելքոմյանի մասով։ Վաղն ավագանու նիստ կունենանք, եւ, ընտրության դեպքում, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանը Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ կընտրվի, մնացածի մասով որոշում դեռ չունեմ»,- ասել էր քաղաքապետը։