Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռայիսին ընդունել է պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում, երկու երկրների միջեւ երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։