Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն Էրեբունու փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին 3 անձի՝ «Մերսեդեսով» հանդերձ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկվածներից մեկը մեքենայից ոստիկաններին ներկայացրեց 5 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու ատրճանակ՝ նախնական տվյալներով՝ գազային:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։