«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը դիմել է երկրի ղեկավարությանը` խնդրելով օգնություն ցուցաբերել ինքնահռչակ ԴԺՀ-ին եւ ԼԺՀ-ին՝ ռազմական արտադրանքի մատակարարման տեսքով, ասել է Պետդումայում խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը:

«Ուկրաինայի սցենարը վերադարձ է հիշեցնում նացիզմին եւ բանդերականությանը: Մենք անհանգստացած ենք ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների եւ հայրենակիցների կյանքի պաշտպանության հարցով»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստ»-ն:

Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող այդ մարդկանց թողնել Կիեւի ռեժիմի ողորմածությանն Ուկրաինայի իշխանությունների կողմից նախապատրաստվող ագրեսիայի պայմաններում։

Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել կուսակցության գլխավոր խորհրդի ղեկավար Անդրեյ Տուրչակը։