Չեխիայի կառավարությունը հավանության է արժանացրել Ուկրաինային 4000 հրետանային զինամթերքի փոխանցումը, հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարարությունը։

«Մենք հնարավորությունների լայն միջակայք ունենք՝ քաղաքական եւ դիվանագիտական աջակցությունից մինչեւ կոնկրետ գործողություններ, ինչպիսիք են զինամթերքի նվիրաբերումը, ինչը ես համարում եմ համերաշխության կարեւոր ժեստ»,- հայտարարել է պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան, հաղորդում է Reuters-ը:

Նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան օգնություն է խնդրել իր պաշտպանունակությունը բարձրացնելու համար, քանի որ Ռուսաստանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում իր սահմանների մոտ:

Խոսքը 152 մմ-անոց հրետանային զինամթերքի մասին է։