ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին՝ նրա խնդրանքով։

Հանդիպման ընթացքում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը փոխանցել է ռուսական կողմից նախապես ներկայացված անվտանգության երաշխիքների մասին երկկողմ պայմանագրի  նախագծին ամերիկյան վարչակազմի գրավոր պատասխանը ։