Լոռու մարզում, հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1/1՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության դիմաց, Վանաձորի բնակիչ՝ 48-ամյա Գևորգ Տոնոյանը իր վարած ԳԱԶ 322132 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ՝ 16-ամյա Անի Ք-ին։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկված երեխան, ով սովորում է Վանաձորի թիվ 5 դպրոցում, տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու նպատակով։ Վարորդը եղել է սթափ։