Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2023 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ Արթուր Գեղամի Դանիելյանին (ծնվ.` 09.02.1998 թ). և Նարեկ Կամոյի Մանուկյան (ծնվ.` 19.12.2003 թ):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նրանք սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեն:

Արթուր Դանիելյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում, իսկ  Նարեկ Մանուկյանը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի ազգային հավաքական թիմում: