Հունվարի 27-ից փետրվարի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց է կացվելու Հոլոքոստի հիշողության շաբաթ, որը ներառելու է մի քանի միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։

Միջոցառումների շրջանակում է այցելություն Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան, Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Թալի Նեյթսի դասախոսությունը «Երկրորդ սերնդի ճանապարհորդություն՝ Շինդլերի ցուցակից մինչև Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն» վերնագրով (հունվարի 29):

Փետրվարի 2-ին կկայանա միջոցառում՝ նվիրված Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկող հայ երախտավորներին, հանդիպում՝ Յադ Վաշեմի կողմից երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհի Աննա Խաչատրյանի հետ: