Արդեն  3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել: Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ:

Խցանումը հասնում է  մի քանի կիլոմետրի: