2021 թվականին Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի առաջատարներն ավելացրել են իրենց եկամուտները 2020 թվականի արդյունքներով անկումից հետո։ Այս մասին ասվում է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշում, որը հրապարակվել է Forbes ամսագիրը։ 

Վարկանիշում առաջին հորիզոնականը մի քանի տարի անընդմեջ զբաղեցնում է Գոդ Նիսանովի եւ Զախար Իլիեւի «Կիեւսկայա պլոշչադ» ընկերությունների խումբը։ Այն Ռուսաստանում կոմերցիոն անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից է եւ ներառում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Եվրոպեյսկի» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնը եւ «Ֆուդ սիթի» գյուղատնտեսական կլաստերը: Ընկերության վարձակալության եկամուտը 2021 թվականին կազմել է 1,67 միլիարդ դոլար (2020 թվականին՝ 1,28 միլիարդ դոլար), գրում է Forbes-ը։ 

Վարկանիշի երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբն է, որի վարձակալության եկամուտը, ըստ Forbes-ի, 2021 թվականին կազմել է 615 միլիոն դոլար (2020 թվականին՝ 585 միլիոն դոլար)։ «Տաշիր»-ը միավորում է ավելի քան 200 ընկերությունների տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարության, արտադրության, ֆինանսական եւ էներգետիկայի, զարգացման, զվարճանքի ոլորտներում։ Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցրել է Միխայիլ եւ Սաիտ-Սալամ Գուցերիեւների «Սաֆմար» խումբը՝ 2021 թվականին 510 միլիոն դոլար (2020 թվականին՝ 460 միլիոն դոլար) վարձակալության եկամուտով։ Խմբի ամենամեծ օբյեկտներն են Moscow Marriott Grand Hotel-ը եւ «Կալեյդոսկոպ» առեւտրի կենտրոնը։

Լավագույն հնգյակում են նաեւ Ալեքսանդր Կլյաչինի Gleden Invest-ը, որը ղեկավարում է «Կրասնայա ռոզա» բիզնես թաղամասը, Դանիլովսկի մանուֆակտուրան եւ «Ռասսվետ» մշակույթի պալատը 2021 թվականին 385 միլիոն դոլար եկամուտով, ինչպես նաեւ Ingka Centers-ը (նախկին IKEA Centres), որը կառավարում է 45 առեւտրի կենտրոններ, ներառյալ՝ «Մեգա Բելայա Դաչա», «Մեգա Խիմկի» եւ «Մեգա Տյոպլի Ստան» (2021 թվականին եկամուտը կազմել է 350 միլիոն դոլար):