Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայող, 20-ամյա ժամկետային զինծառայող Ռյաբչուկ Արտեմի Յուրիեւիչը, ով հրաձգություն էր կազմակերպել, բերման է ենթարկվել, հայտնում է «Ինֆորմատոր»-ը՝ վկայակոչելով անձնական աղբյուրները եւ Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովի հրապարակումը:

Հաղորդվում է, որ կասկածյալին ձերբակալել են Պոդգորոդնիում։

Հունվարի 27-ին՝ ժամը 03:40-ին, Յուժմաշի հարավային մեքենաշինական գործարանի տարածքում ողբերգություն էր տեղի ունեցել: Ազգային գվարդիականը Դնեպր քաղաքի «Յուժմաշ» գործարանի տարածքում կրակել էր պահակախմբի վրա, ինչի հետեւանքով զոհվեց հինգ մարդ, եւս հինգ մարդ վիրավորվեց: