Համացանցում է հայտնվել հինգշաբթի՝ հունվարի 27-ին, ազգային գվարդիականի կողմից Դնեպրում գործընկերների գնդակահարության տեսագրությունը: Գրառումը հրապարակել է «Երկրի քաղաքականությունը» Telegram ալիքում:

Դատելով տեսանյութից՝ նա մի քանի կրակոց է արձակել զորանոցում, իսկ հետո վերջանականապես սպանել է վիրավորներին, որոնք արդեն ընկած էին հատակին։

Հիշեցնենք, որ հրաձգության հետեւանքով, որը հունվարի 27-ի գիշերը Դնեպրում կազմակերպել էր 20-ամյա զինծառայողը, հինգ մարդ է մահացել։ Եվս հինգը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել Հարավային մեքենաշինական գործարանում:

Մեկնարկել էր «Սիրենա» հատուկ օպերացիան։ Ահազանգով ներգրավվել էին Ազգային ոստիկանության եւ Ազգային գվարդիայի ստորաբաժանումների անձնակազմը։ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ կատարված հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն։

Զինվորն աշնանից ծառայում էր Ուկրաինայի ազգային գվարդիայում, որեւէ շեղում նրա մոտ չէր նկատվել։ Արտեմի Ռյաբչուկի պարտականությունների մեջ էր մտնում «Յուժմաշ» գործարանի տարածքի պաշտպանությունը։ Նա ժամկետային զինծառայող էր՝ Օդեսայի մարզի Իզմայիլ քաղաքից։ Մեծացել է առանց հոր: Ազգային գվարդիայի խոսնակ Ռուսլան Մուզիչուկի խոսքով՝ վնասված են վիրավոր զինվորների վերջույթները:

Հետաքննությունը կստուգի՝ արդյոք զինծառայող Արտեմի Ռյաբչուկը «հոգեբանական ճնշման է ենթարկվել թիմում, թե ոչ»։