Պերուի կառավարությունը հանցավորության աճի պատճառով հաստատել է մայրաքաղաք Լիմայում եւ հարակից ինքնավար Կալաո շրջանում 45-օրյա արտակարգ դրություն մտցնելու որոշումը, հայտնում է Andina-ն:

Դրա տվյալներով՝ արտակարգ ռեժիմի ընթացքում կսահմանափակվեն քաղաքացիական որոշ իրավունքներ եւ ազատություններ, ինչպիսիք են տան անձեռնմխելիության իրավունքը, հավաքների ազատությունը եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Ոստիկանությունը կշարունակի վերահսկել հասարակական անվտանգությունը, սակայն անհրաժեշտության դեպքում դրան կթույլատրվի դիմել զինվորականներին աջակցության համար:

«Եթե ոստիկանության մոտ տեղեկություն հայտնվի, որ հանցավոր կազմակերպությունը կամ հանցագործություն կատարած անձինք գտնվում են որոշակի վայրում, նրանք կկարողանան մուտք գործել այդ տարածք առանց դատական ​​թույլտվության»,-  Andina-ն մեջբերում է Ներքին գործերի նախարարության ղեկավարության խորհրդականների խմբի ղեկավար Դիմիտրի Սենմաչեին: