Մեր իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից, ժողովուրդն էլ այս իշխանությունների ոչ ճիշտ դաստիարակության շնորհիրվ հետ է քաշվել իր պահանջներից: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, կառվարության դիմաց, Արցախից տեղահանվածների բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։

Անդրադառնալով  նրան, որ արցախցիներին ևս երկու ամիս կտրամադրի պետական աջակցությունը, նա նկատեց, որ այդ աջակցություններն այնքան չնչին են, որ որեւէ հարց չեն լուծում. «Եթե մեր հարազատների ու հայրենակիցների աջակցությունը չլինի, այդ աջակցությամբ հնարավոր չէ գոյություն ունենալ:

«Մեր առաջարկները չեն լսում, իրենք ինչ ուզում՝ անում են։ Ձե՞ռ են առնում։ Մենք դիմել ենք, որ մեզ տրամադրվող սոցիալական աջակցության չափը բարձրացնեն, իրենք իջեցնում են: Ես ուզում եմ կոչ անել էդ 20 հազարից էլ մեր ժողովուրդը հրաժարվի: Չեն ամաչո՞ւմ»,-ասաց նա, ապա դիմեց հավաքվածներին. «Ժողովուրդ ջան, դուք պատրա՞ստ եք էդ 20 հազարից էլ հրաժարվեք, թող ուրախանա մեր կառավարությունը: հենց էսօր գնում ենք շտաբում դիմում ենք գրում, ասում ենք՝ ձեր 20 հազարը ձեր գլխին տված:

Ոնց որ ռուսների ու թուրքերի հետ մեր հայրենիքը տվել են, թող նույն ձեւ էլ հետ բերեն, մենք գնանք մեր Հադրութը, մեզ ոչ 20 հազարն է պետք, ոչ 50 հազարը: Հայաստանի ժողովո՛ւրդ, սթափվե՛ք, եթե մեզ այսօր այսպես են վերաբերվում, մի կարծեք, թե ձեզ ավելի լավ են վերաբերվելու», - ասաց Հայրյանը: