WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացուն՝ Ստելլա Մորիսը, դիտարկում է նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու հարցը։

«Դուք գիտե՞ք որեւէ մեկին, ով իրավունք ունի Ասանժին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Վերջնաժամկետ՝ 23:59, հունվարի 31։ Ջուլիան Ասանժը եզակի եւ անվիճելի ներդրում ունեցավ խաղաղության գործում՝ ցրելով պատերազմի մառախուղը», - գրել է Մորիսը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա հրապարակումն ուղեկցել է երկու լուսանկարով, որտեղ ձախ կողմում պատկերված է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, իսկ աջ կողմում՝ Ասանժը։ Բլերի պատկերի տակ կարելի է տեսնել «Պատերազմը կարելի է սկսել ստից», իսկ Ասանժի լուսանկարի տակ գրված է՝ «Խաղաղությունը կարելի է սկսել ճշմարտությունից»։

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Լոնդոնի Գերագույն դատարանը բավարարել է ԱՄՆ-ի բողոքը արտահանձնումն արգելող նախկին որոշման դեմ, դատարանը բավարարել է երաշխիքները, որոնք ԱՄՆ-ը տրամադրել էր բրիտանական կողմին։ Դատարանը բավարարել է ԱՄՆ-ի բողոքը եւ վճռել, որ գործը պետք է հասնի Վեսթմինսթերի դատարան՝ դատավորի հանձնարարելով գործը հանձնել պետնախարարին, որը կորոշի, թե արդյոք Ասանժը պետք է արտահանձնվի ԱՄՆ: Դեկտեմբերի վերջին Ասանժը միջնորդություն էր ներկայացրել այս որոշումը բողոքարկելու հնարավորության համար։