Թուրքական ապրանքների էմբարգոյի պատճառով գնաճ է գրանցվել: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում այս որոշումը բացասական հետեւանքներ ունեցավ, քանի որ այլ երկրներից ներկրվող ապրանքներն ավելի թանկ են։

Նա պարզաբանեց, որ ակնկալիքներ կան, որ երկարաժամկետ հեռանկարում ազդեցությունը պետք է դրական լինի։ «Բայց կառավարությունը կոլեգիալ մարմին է, եւ այն այլ որոշում է կայացրել»,- հիշեցրեց Քերոբյանը։

Նախարարը հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղու կառուցման հետ կապված թվեր դեռ չկան։ «Հետազոտության  արժեքը կարող է մի քանի միլիոն կազմել: Երբ ժամանակը գա, այդ ծախսերը կանենք»,- եզրափակեց նա։