Մենք հասկանում ենք, որ տոտալիզատորների գովազդի սահմանափակումը մեծ վնաս է հասցնում ԶԼՄ-ներին, բայց, այնուամենայնիվ, հավասարակշռված որոշում է կայացվել։ Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ տոտալիզատորների գովազդի սահմանափակումը նոր ներդրումների տեսանկյունից որեւէ վտանգ չի ներկայացնում։ Նա վստահեցրեց, որ ռիսկերը հաղթահարված են։ «Չեմ կարծում, որ ներդրումային գրավչությունը մոլախաղերի ոլորտում կարեւոր թեմա է»,- հավելեց նախարարը։