ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացված է ՄԻՊ Արման Թաթոյանի կտարած 6 տարվա գործունեությունը:

«Մեր աշխատակազմում գիտեն, որ ես հատկապես չեմ սիրում ոչ աշխատանքային օրերն ու ոչ աշխատանքային ժամերը, որովհետև դրանք ինձ համար բաց թողնված հնարավորություններ են ավելին անելու համար»,- ասում է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն, իսկ դա ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։