Փոխանակ մեր հարցերը լուծելու, իշխանություններն աշխատում են մեզ լռեցնեն, «ցրեն». երբ տաքերն ընկնեն, երեւի մեր բողոքները պետք է սարքենք ամենօրյա եւ շուրջօրյա, որովհետեւ մենք չպետք է լռենք: Այս մասին ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:

Նա նշեց, որ ԱԳՆ-ից իրենց ասել են, որ կովիդի բռնկում է, շատերը տնից են աշխատում, իսկ նախարարը Հայաստանում չէ:

«Հիմա քննարկում են, թե ով կարողց է մեզ ընդունել: Եթե չլինի նման հնարավորություն, առաջինա օրերին պետք է ստեղծեն նման հնարավորություն: Մեր պահանջները ասել ենք. առաջինը՝ Արցախի վերադարձն է: Մենք պետք է Շուշին, Հադրութը, Քաշաթաղը վերադարձնենք եւ մեր սերունդներն ապրեն այնտեղ:

Պայմանավորված մեր հայրենիքը հանձնել են, թող նույն պայմանավորված ձեւով հետ բերեն: Եթե ոչ, մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի էքստրեմալ միջոցների: Սյունիքի սահմաններին զորքին ստիպում են, որ չկռվեն, վախենում են, որ հանկարծ կարող է կռվեն ու հաղթեն: Եթե նախկին իշխանությունները վախենում էին հաղթանակներից, ներկաները սարսափում են: Բա որ հայը հաղթի, ռուսին ինչ պետք է ասենք, թուրքին ինչ պետք է ասենք:

Մեր երկրորդ պահանջը փախստականի կարգավիճակի տրամադրումն է: Մենք փաստացի փախստականներ ենք: Դրա համար դիմել ենք ԱԳՆ»,-ասաց նա: