«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ Դիլիջանում հունվարի 28-30-ը սպասվող հավաքի օրակարգում լինելու են քաղաքական և օրենսդրական հարցերը։

«Հստակ օրակարգային հարցերը հայտնի չեն, նմանատիպ քննարկումներ ունենում ենք երկու-երեք ամիսը մեկ անգամ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա չբացառեց նաեւ, որ հանդիպմանը հնարավոր է առցանց տարբերակով մասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վարակվել է կորոնավիրուսով. «Եթե լինի դրա անհրաժեշությունը, կարելի է ապահովել հեռավար մասնակցությունը։ Հնարավոր է, որ մասնակցի, եթե շատ կարևոր հարցեր լինեն»։

Հարցին, թե խմբակցության պատգամավորները կհասցնե՞ն այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն և մասնակցել բանակի 30-ամյակին օրվան նվիրված միջոցառումներին, Աղազարյանը պատասխանեց․ «Իհարկե, մասնակցելու ենք, այցելելու ենք Եռաբլուր։ Մեկ ամբողջ օր է, կհասցնենք նաև Դիլիջան գնալ»։