Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հունվարի լույս 23-ի գիշերը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթաշենի 2-րդ փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Արարատյան զանգվածի բնակիչ, 29-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված:

Ըստ տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: