Երբ ինչ-որ մեկը պետական ​​կարեւոր պաշտոններ է զբաղեցնում, նա պետք է հասկանա, որ ինքը նման ազատություն չունի, որ երբ ուզի հեռանա, քանի որ «ժողովուրդն» իր հետ մեծ հույսեր է կապում։ Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ «ժողովուրդն» ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, կուսակցությունը՝ վարչապետին, վարչապետը՝ նախարարներին։ Նա վստահ է, որ «ժողովուրդը» մեծ հույսեր է կապում այդ կարեւոր պաշտոնները զբաղեցնող մարդկանց հետ։ «Ուստի առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանալը ծայրաստիճան անպատասխանատու է։ Բայց կա կառավարության ծրագիր, եւ եթե ինչ-որ պահի պարզվի, որ նախարարը կամա թե ակամա իր աշխատանքը չի կատարում կառավարության ծրագրին համապատասխան, ապա նա պետք է հեռանա իր պաշտոնից»,- նշեց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ հենց ինքն է արգելել էկոնոմիկայի նախարարին հրաժարական տալ։