Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել, որով հունվարի 25-ից Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարվել են դադարած:

Որոշմանմեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 6-րդ հոդվածի 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ `

1.Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ 2022 թվականի հունվարի 25-ից:

2.Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա»: