Լեհաստանը սկսել է 394 միլիոն դոլար արժողությամբ պատի կառուցումը Բելառուսի հետ իր արեւելյան սահմանին, հայտնում է AP-ը։

Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից հազարավոր միգրանտների ճնշումը Բելառուսի հետ Լեհաստանի եւ Լիտվայի սահմանին սկսվել է ամռանը, ինչը հանգեցրել է լեհ սահմանապահների հետ բախումների։ Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը փշալարերով եւ ավելացրել սահմանապահների թիվը։

Լեհաստանի 5,5 մետր բարձրությամբ մետաղական պատը   ձգվում է ավելի քան 180 կիլոմետր Բելառուսի հետ ցամաքային սահմանի երկայնքով եւ ներառում է նաեւ Բուգ գետը։ Այն պետք է ավարտվի հունիսին եւ կարժենա մոտ 1,6 միլիարդ զլոտի (394 միլիոն դոլար):

Քննադատներն ու բնապահպաններն ասում են, որ դա չի կանգնեցնի միգրանտներին, բայց կվնասի Եվրոպայի վերջին անձեռնմխելի անտառներից մեկը՝ Բելովեժսկայա Պուշչան։