«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ։ Այս մասին հունվարի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին տեղեկությունները, Աղաջանյանը պատասխանեց․ «Քննարկվում են տարբեր թեկնածուներ։ Սակայն այս պահին, ինչպես ասացի, որոշում չկա։ Քննարկումները շարունակվում են։ Որոշում կկայացվի սահմանված ժամկետում»,- ընդգծեց Աղաջանյանը։