ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունից իր գործընկեր Սիլվի Բայպո-Տեմոնի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հունվարին Ռուսաստանի Դաշնության նախագահի այցն անհնար է ՌԴ նախագահի խիտ գրաֆիկի պատճառով։ Մինչ այդ այցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ուկրաինա։ Հուսով եմ, որ ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ բանակցությունները կնպաստեն լարվածության թուլացմանը»,- ընդգծել է Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ Թուրքիայի դրական հարաբերությունների մասին՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդության համար՝ հանուն տարածաշրջանում կայունության պահպանման։ Նրա խոսքով՝ Անկարան տեղյակ է, որ նման ճգնաժամերը չեն կարող լուծվել մեկ կամ երկու հանդիպումներով։ «Այս հարցում գլխավորը բանակցային գործընթացի շարունակությունն է»,- ասել է Չավուշօղլուն։