«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Դիլիջանում կայանալիք եռօրյա հավաքը հետաձգվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ պատճառը կորոնավիրուս է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 28-30-ը խմբակցությունը Դիլիջանում եռօրյա հավաք է անցկացնելու։

Խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելու էին քաղաքական և օրենսդրական հարցեր։ Նա չէր բացառել, որ հանդիպմանն առցանց տարբերակով կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վարակվել է կորոնավիրուսով։

Այսօր հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նաև ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները։

Հավելենք, որ կառավարության բարձրաստիճան շատ պաշտոնյաններ և պատգամավորներ շաբաթ օրը մասնակցել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին։