Հնդկաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության դե ֆակտո առաջնորդը Twitter-ում դժգոհել է իր օգտահաշվում «տարօրինակ ակտիվությունից»՝ ամերիկյան հսկային մեղադրելով այն բանում, որ նա իշխանության «ակամա» դաշնակիցն է դառնում, որբ սահմանափակում է խոսքի ազատությունը, հայտնում է AFP-ն։

«Կոնգրես» կուսակցությունից Ռահուլ Գանդին Twitter-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում ասել է, որ Twitter-ում իր նոր հետեւորդների աճը «հանկարծ» կանգ է առել անցյալ օգոստոսին՝ ամսական միջինը հարյուր հազարից իջնելով գրեթե զրոյի:

«Ինձ Twitter India-ից հուսալի աղբյուրները զգուշորեն տեղեկացրեցին, որ կառավարությունը փորձում է լռեցնել ինձ»,- ասվում է դեկտեմբերի 27-ի նամակում, որը կուսակցությունը հինգշաբթի օրն է տարածել:

Նրա կարծիքով՝ Twitter-ը «ազատության եւ ազնիվ խոսքի սահմանափակման «ակամա» հանցակից է։

Այս շաբաթ Twitter-ը հայտնել է, որ Հնդկաստանը աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում բովանդակությունը հեռացնելու վերաբերյալ կառավարության կողմից ներկայացված հայտերի քանակով՝ Ճապոնիայից, Ռուսաստանից եւ Թուրքիայից հետո:

Հնդկաստանը նաեւ աշխարհում առաջատարն է ինտերնետի անջատումների առումով։ 2019 թվականին Քաշմիրում ծառայությունը դադարեցվել է մի քանի ամսով՝ վիճելի տարածքում անվտանգության ապահովման խոշոր գործողության շրջանակներում։

Անցյալ տարի կառավարությունը ներկայացրել է սոցիալական ցանցերի նոր կանոններ, որոնց համաձայն ընկերություններից պահանջվում է հեռացնել եւ նույնականացնել այն հաղորդագրությունների «առաջին հեղինակին», որոնք, ինչպես համարվում է, խաթարում են Հնդկաստանի ինքնիշխանությունը, պետական անվտանգությունը եւ հասարակական կարգը:

Հինգշաբթի օրը «Կոնգրես» կուսակցությունից բարձրաստիճան պաշտոնյան AFP-ին ասել է, որ Գանդիի հետեւորդների թիվը «երկու օրվա ընթացքում 100 000-ով աճել է այն բանից հետո, երբ Twitter-ը պատասխանել է նրա նամակին»: